BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում

ՀՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում
26.04.2014 | 19:16

Գալուստ Սահակյանը կդառնա ԱԺ նախագահ: Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստն է այդպիսի որոշում կայացրել: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել ապրիլի 28-ին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ներկայացնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: «Բոլորս համոզմունք հայտնեցինք, որ պարոն Սահակյանն իր փորձով, իր գիտելիքներով, պառլամենտական աշխատանքի իմաստությամբ լավագույնս կարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը»,-հավելել է Շարմազանովը, նշելով, որ կառավարության անդամների հարցը չի քննարկվել, մինչև մայիսի երեքը հայտնի կլինի կառավարության ամբողջական կազմը: Նա նաև նշել է, որ նիստի ընթացքում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար` պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Չի քննարկվել նաև ՀՀԿ խմբակցության նախագահի և քարտուղարի, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածուների հարցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ